«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Իշխանությունները փողոցներում սկսել են առերեսվել բարձրացած հարկերի տակ ճկռող բողոքավոր քաղաքացիների հետ

Իշխանությունները փողոցներում սկսել են առերեսվել բարձրացած հարկերի տակ ճկռող բողոքավոր քաղաքացիների հետ
28.03.2026 | 13:23

Պետական (մասնավորապես` արտաքին) պարտքը յուրաքանչյուրի «վզին դրված» լինելն ունի պարզ պատճառահետևանքային բացատրություն`ամեն նոր վարկի հետ պետությունը ֆինանսավորման պայմանագրով նոր պարտավորություններ (կովենանտ) է ստանձնում: Օրինակ` ստվերի կրճատման, շրջհարկի կամ պարզեցված այլ հարկատեսակների վերացման, հարկային դրույքաչափերի բարձրացման և այլն:

Հենց այդպես էլ, օրինակ, հանրային սննդի մի պայմանական օբյեկտատիրոջ հարկն ուղիղ 2 անգամ ավելանում է, որպեսզի պետությունը կարողանա սպասարկել վերցրած ու մեծամասամբ սխալ ծախսված ահռելի վարկերը:

Մեր պայմանական օբյեկտատերը շարունակելու է ճկռել, իսկ մի պայմանական նախարարության մի չինովնիկ, ով չարաշահումների համար բարենպաստ ու անգրագետ պետական աջակցության ծրագիր է մշակել (որով մսխվել են այդ վարկային միջոցները) շարունակելու է աշխատավարձ ու պարգևավճար ստանալ:

Վարազդատ Հարությունյան

Դիտվել է՝ 4214

Մեկնաբանություններ